Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սմբատը նվաճեց բրոնզե մեդալ

Սմբատը նվաճեց բրոնզե մեդալ
24.09.2013 | 14:15

Էստոնիայում մեկնարկել է Եվրոպայի 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև քսան տարեկանների մրցությունում երևանցի Սմբատ Մարգարյանն երկամարտում 241 (104+137) կգ արդյունքով 56 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը` առաջին մեծ մեդալը բերելով մեր ընտրանուն (հրում վարժության 137 կիլոգրամն արժեցել է արծաթե մեդալ): Ս. Մարգարյանի տարիքային խմբում մրցելույթներ են ունենալու նաև մեր հանրապետության պատվիրակներ Վլադիկ Կարապետյանն ու Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռուսաստանը ներկայացնող, պատանիների մեջ աշխարհի կրկնակի չեմպիոն Ռազմիկ Հունանյանն ու Կարեն Մարտիրոսյանը (+105 կգ), աղջիկներից` Իզաբելա Յայլյանն (58 կգ) ու Արևիկ Պապիկյանը (69 կգ)` դարձյալ Հայաստան: Քսաներեք տարեկանների մրցությունում Հայաստանը կներկայացնեն գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը, Հոլանդիան` 85 կգ քաշային Կարեն Թովմասյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ