Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մի տեսակ դատարկություն եմ զգում... չգիտեմ ո՞վ պիտի լցնի իր տեղն իրենով

Մի տեսակ դատարկություն եմ զգում... չգիտեմ ո՞վ պիտի լցնի իր տեղն իրենով
27.09.2013 | 13:05

Երկու տարի առաջ, երբ հեռուստաեթերի մաքրման հետ կապված նախագահին նամակ էինք գրել և մտավորականների ստորագրություններն էինք հավաքում. առաջին մարդը, ում զանգեցի` Սոս Սարգսյանն էր: Զանգեցի, ներկայացա, ասացի` ինչ ենք պատրաստել և ասացի` տեքստը կարդամ` ծանոթացեք, եթե համաձայն եք միացեք: Ասաց` էլ ինչի՞ ես կարդում, միանգամից գրի, որ միանում եմ: Շնորհակալություն հայտնեցի և ցտեսություն մաղթեցինք միմյանց: Մի րոպե չանցած հետ զանգեց. ասաց, տղա ջան, ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը վերջապես հասկացավ, որ երկրի տերն ինքն է և ինքը իրավունք ունի և կարող է երկրին տեր լինելու և պայքարելու հանուն ավելի լավ ու ճիշտ` ազգային պետության: Շատ հուզված էի, թե մեծ վարպետին զանգելիս և թե իր այդ խոսքերից: Որոշել էինք այցի գնայինք...
... մի տեսակ դատարկություն եմ զգում... չգիտեմ ո՞վ պիտի լցնի իր տեղն իրենով: Մեր մեծերին կենդանության օրոք պիտի մեծարենք: Երբ մեզնից շատերը դեռ չէին հասկանում շատ բաներ` նրանք, դեմ գնալով ամբողջ մի համակարգի, հացադուլով պահանջում էին Արցախը և Հայ ազգի արժանապատիվ ապրելու իրավունքը: Մտավորականի զինվոր տեսակը: Հայ ազգի զինվոր լինելու գիտակցությամբ ապրող հայ մարդ: Վարպետ, քո ապրած կյանքը օրինակ էր: Հոգիդ լուսավորվի, վարպետ: Ֆիզիկական ժամանակավոր կյանքից անցար աննյութական հավերժի կյանքը... Դու լույս էիր` լույս մեր ազգի համար եւ կմնաս լույս` սերունդների համար` կենարար, կենսատու ԼՈՒՅՍ...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ