Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ներումը մեզ մոտ շատ քիչ է կիրառվում»

«Ներումը մեզ մոտ շատ քիչ է կիրառվում»
02.10.2013 | 16:42

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի ՄԵՋԼՈՒՄՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ համաներման հարցին` ասելով, որ կան երկրներ, որոնք, ի տարբերություն Հայաստանի, համաներումը շատ ակտիվորեն կիրառում են: Այդ երկրներից են Իրանը և Վրաստանը:

Բանախոսը առաջնային խնդիր համարեց վերականգնողական հիմնարկների բացակայության փաստը: Նրա խոսքով, ազատազրկվածը դուրս գալով բանտից գնում է տուն, բայց քանի որ նա երկար ժամանակ անազատության մեջ է գտնվել, հետևաբար մեծ սթրես է ապրում: Մինչդեռ վերականգնողական կենտրոնը կօգներ նրան հաղթահարելու բոլոր դժվարությունները:

Զ. Մեջլումյանը հայտնեց, որ համաներումը տարածվելու է 500 կալանավորի վրա, ովքեր գործել են թեթև կամ միջին ծանրության հանցագործություն: Դրանք են` խարդախություն, շորթում, մանր խուլիգանություն, մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքը, հղիությունը և այլն:

«Կալանքը դարձել է յուրօրինակ պատժի միջոց: Արդարության պակասը շատ մեծ է: Մեզանում շատ քիչ է կիրառվում ներումը»,-փաստում է Մեջլումյանը և նշում, որ բանտում հազար հոգու հետ աշխատում է մեկ հոգեբան, իսկ ուսադիրներով «հոգեբաններին» կալանավորները շատ քիչ են հավատում, ինչը անթույլատրելի է: Ավելին, Նուբարաշենում ութ հարյուր հոգու համար նախատեսված բանտում արդեն մոտ 1300 բանտարկյալ է ապրում: «Համաներումն ունի քաղաքական և բանտերի գերբեռնվածությունը թեթևացնելու կոմպոնենտներ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում շատ քիչ է կիրառվում ներումը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց համաներման ցուցակի մեջ շատ կասկածելի թվացող 9-րդ կետի վրա, որի մեջ այն կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Նրա խոսքով, դա նշանակում է, որ ըստ այդ կետի, համաներման ակտի ընդունումից հետո, եթե բանտարկյալը խախտումներ է թույլ տալիս, իր վրա չի տարածվում այն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ