ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչ վիտամիններ ընդունել աշնանը

Ինչ վիտամիններ ընդունել աշնանը
15.10.2013 | 15:09

Հետազոտությունների արդյունքում Կոպենհագենի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ վիտամին D-ն ակտիվացնում է օրգանիզմի «T- բջիջները», ինչի հաշվին բարելավվում է իմունային համակարգը: Պարզվել է` վիտամին D-ն ավելի արդյունավետ է, քան վիտամին C-ն, ինչի չարաշահման դեպքում թթվի մեծ դոզան բացասաբար է ազդում առողջության վրա:
Մասնագետները նշում են, որ վիտամին D-ի բացակայությունը ազդում է իմունային համակարգի վրա և նպաստում վիրուսային վարակների տարածմանը` առաջ բերելով խրոնիկ հիվանդություններ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ