Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստղագետները հայտնաբերել են «ամենահաստլիկ» աստղը

Աստղագետները հայտնաբերել են «ամենահաստլիկ» աստղը
21.10.2013 | 11:52

Աստղագետները հայտնաբերել են ամենամեծ և հաստ աստղը, որը գտնվում է իր էվոլյուցիայի վերջին, արտաքին ուռած վահանակի փայլատակման փուլում:

Շառավիղը լուսավորվել է և, ինչպես տարբեր աղբյուրներն են տեղեկացնում, աստղը հանդիսանում է հայտնաբերված ամենապայծառ և վառ աստղերից մեկը:

Բացահատումը արվել է VLT հեռադիտակի օգնությամբ: Աստղը գտնվում է Երկրից 16 հազար տարի հեռավորության վրա: Այն պատկանում է, այսպես կոչված, կարմիր աստղային գիգանտների դասին և տեղավորված է մի խումբ երիտասարդ աստղերի շարքում, որոնք երկար ժամանակ գրավել են աստղագետների ուշադրությունը: Նրա մասին ամփոփ տեղեկությունները հասանելի են ամսագրային ծանուցումներում, Phys.org և arXiv.org կայքերում:

Հետազոտողներին հաջողվել է աստղի շուրջը գտնել ամպ` իոնացված ջրածնով: Բացի այդ, գիտնականների կարծիքով, աստղային գիգանտը գտնվում է էվոլյուցիայի վերջում փուլում: Աստղագետները ասում են, որ W26 հեռադիտակով աստղի դիտումը կօգնի հստակեցնել նման աստղերի վերջին օրերի մանրամասները:

Աստղագետները նշում են, որ աստղի մառախլապատ կառուցվածքը նման է Գերնոր SN 1987A-ին: Այն գտնվում է արբանյակային Գալակտիկայի ճանապարհին, Մագելանի մեծ ամպի վրա: Նրա լույսի բռնկումները Երկիր են հասել փետրվարի 23-ին, 1987 թվականին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ