Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսկ ես կուլա՜մ

Իսկ ես կուլա՜մ
25.10.2013 | 00:04

«Ժառանգություն» կուսակցությունը կրկին հայտնվել է խոր կոլապսի մեջ: Առժամանակ առաջ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է կուսակիցներին, որ մի քանի ամսով գնում է. ո՞ւր, ինչո՞ւ, չի բացատրել: Պատճառը, ինչպես միշտ, նույնն է. փող չկա, գլուխը պրծացնում է: Կուսակցությունում կատարյալ քաոս է. Րաֆֆին ասել է` կուսլիդերը կլինի Զարուհի Փոստանջյանը: Ռուբեն Հակոբյանն ասել է` «բա դե` բարև էլի»: Ռուբենին էլ ասել են` կամ դիմում կգրես, «կուսի» ֆրակցիայի ղեկավարումից դուրս կգաս, կամ էլ կհանենք կուսակցությունից: Րաֆֆին հույս ունի, թե Փոստանջյանը կկարողանա հայաստանյան քաղաքացիական անհնազանդներին ֆինանսավորող բացահայտ և թաքնված «պապաներից» «փողեր պոկել», որ «Ժառանգությունն» ու ՌԱՀԿԿ-ն «չփակվեն»:
«Մենք այս պահին չգիտենք, թե կուսակցությունում ինչ է կատարվում. ամերիկյան համարում ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը լրիվ ռուսաստանյան ազդեցության տակ է, Ռուսաստանն էլ նրան տիրություն չի անում, լուրջ չի ընդունում: Ո՛չ մեկը նրան լուրջ չի ընդունում: Կուսակցությունում էլ Րաֆֆին երբեք կոնֆլիկտները կարգավորող չի եղել. ու Զառային, որը կուսակցության գրեթե բոլոր անդամների հետ կոնֆլիկտ ունի, ու մշտապես ամբարտավան է եղել նույն կուսակցությունում` բոլորի նկատմամբ. Զարուհուն մի վատ խոսք Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի ասել. սրանք հարցեր են, որոնք հանգեցրին կուսակցությունում տիրող այսօրվա քաոտիկ վիճակին` ոչնչացմանը». տնքացին «Ժառանգության» ներկայացուցիչներն առանձին-առանձին` մեր դոշին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ