Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանը գոնե Ռուսաստանի օրինակին հետևի

Հայաստանը գոնե Ռուսաստանի օրինակին հետևի
02.11.2013 | 14:11

Ռուսաստանում 2014-ին գործազրկության մակարդակը չի ավելանա: Այս մասին փոխանցում է newsru.com-ը` հավելելով, որ սա պայմանավորված է 2014-ին գործազրկության նպաստի նվազագույն և առավելագույն չափով:
Գործազրկության նպաստի նվազագույն չափը 850 ռուբլի է, առավելագույնը` 4900 ռուբլի: Աշխատանքի նախարարությունը նաև տեղեկացնում է, որ այս պահին թափուր աշխատատեղերի քանակը երկու անգամ ավելին է, քան պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը: Հենց այս պատճառով է, որ գործազրկության ցուցանիշները նույն մակարդակի վրա են:
Սեպտեմբերին երկրում գործազրկությունը 5,3 % է եղել, որը տնտեսապես ակտիվ բնակչության հարաբերկացությամբ 4մլն մարդ է կազմում, որտեղ մինչև 35 տարեկան անձինք կազմում են 40%: Նույն ամսվա տվյալներով 7 հազար մարդ զրկվել է աշխատանքից, որը աշխատանք գտնողների թվից ավելին է: Օգոստոսին այս տարբերությունն ավելի մեծ է եղել: Նույն տվյալների համաձայն, 900 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ մարդկանցից 700 հազարը ստացել են գործազրկության նպաստ:
Կայքը հիշեցնում է, որ սեպտեմբերի վերջին ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը ռուսաստանցիներին տեղեկացրել էր, որ առաջիկայում սպասվում են լայնածավալ կրճատումներ, որի արդյունքում շատերը պետք է աշխատանքը, ավելին, մասնագիտությունը և ապրելու վայրը փոխեն: «Մեզ սպասվում են դժվար օրեր»,- հայտարարել էր Մեդվեդևը: Տնտեսության զարգացման փոնախարարը ևս չէր բացառել, որ եկող տարի գործազրկության ավելի մեծ մակարդակ կունենան:
Ռուսաստանում գործազրկության նպաստից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր գրանցված են համապատասխան ծառայություններում և նպաստ ստանալու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 12-18 ամիսը:
Գործազրկության նվազագույն նպաստ կարող են ստալան նրանք, ովքեր աշխատանքից ազատվել են կարգապահական խախտումների պատճառով, բուհերի շրջանավարտները, տարվա ընթացքում 26 շաբաթից քիչ աշխատածները:
2014-ին ՌԴ պետբյուջեով գործազրկության նպաստի համար հատկացվելու է 39 մլրդ ռուբլի:
Մինչ Ռուսաստանում մտածում են գործազրկության նպաստների բարձրացման մասին, Հայաստանում գործազուրկներին տրվող «կոպեկներն» էլ են խլում: Իսկ իշխող մեծամասնության ներկայացուցիչները սա արդարացնում են այն հանգամանքով, թե տասնութ հազար նպաստ ստացող քաղաքացիները «թամբալացել» են, չեն ուզում աշխատել, նպաստը «կտրենք», գնան գործ փնտրեն: Ամեն ինչ Ռուսաստանից կրկնօրինակող Հայաստանի ղեկավարությունը, չգիտես ինչու, միայն վատ բաներն է արագ «տեղայնացնում», ինչո՞ւ, օրինակ, այս հարցում նրանց փորձով չեն շարժվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ