«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Չկա արցախյան կոնֆլիկտ հասկացողություն, կա ազգային ազատագրական պայքար»

«Չկա արցախյան կոնֆլիկտ հասկացողություն, կա ազգային ազատագրական պայքար»
05.11.2013 | 19:07

Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի կարծիքով, ճիշտը` Ռուսաստանի կազմում Արցախի հայկական հանրապետություն ունենալն է: «Արցախյան հարցի դիվանագիտական փուլը նոր կարգավիճակ է մտնում: Եվրոպան Մադրիդյան սկզբունքներ էր առաջարկում: Այսինքն, եթե Եվրոպան Մադրիդյան սկզբունքներով առաջնորդվելով պարտադրում էր և’ գավառները, որպես նվաճված տարածքներ ետ տալ, և’ 30 հազար փախստականների վերադարձ, ինչից հետո միայն հանրաքվեով որոշել ԼՂ կարգավիճակը, այսօր, այս նոր ստեղծված իրավիճակով մենք ունենում ենք Լեռնային և Դաշտային Ղարաբաղը»,-ասաց մարքսիստը` նշելով, որ 2011-ին Պուտինին գրած իր նամակում նա բարձրաձայնել է Գյուլիստանի պայմանագիրը վերակենդանացնելու մասին: «Ես մեր արտաքին քաղաքականությունը գնահատում եմ պարտադրվող և պարտվողական: Հայաստանի խնդիրն է երկիրն արյունոտ շահատակության չտանել: Ժամանակն է մեր վրայից հանել ագրեսորի պիտակը:

Չկա արցախյան կոնֆլիկտ հասկացողությունը, կա ազգային ազատագրական պայքար»,-շեշտեց բանախոս:
Նրա խոսքով և՛ Արևմուտքը և՛ Եվրոպան 300 տարի շարունակ Հայաստանը ողջակիզել են իրենց դիվանագիտական սեղանին, և մեր երեք նախագահերից ոչ մեկը տարածքային պահանջատիրությամբ հանդես չի եկել։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ