Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռիսկայնությունը բոլոր ժամանակներում էլ նո՞ւյնն է

Ռիսկայնությունը բոլոր ժամանակներում էլ նո՞ւյնն է
15.11.2013 | 00:01

Մի քանի օրից կհաստատվի 2014-ի պետբյուջեի նախագիծը։ Սակայն այս պահին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների կուլուարներում, ինչպես նաև գործարար աշխարհում մտահոգություն կա եկամտային մասի ապահովման առնչությամբ։ Շատերը համոզված են, որ այն ռիսկային է։ Ի՞նչ է մտածում այս մասին ֆինանսների նախարար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Չեմ կարծում, որ 2014-ի բյուջեի այս կամ այն ցուցանիշի ռիսկայնությունը տարբերվում է մնացած տարիների ռիսկայնությունից։
-Կառավարությունը կարևորում է բյուջեի հավաքագրման հարցում հարկային վարչարարությունն ու ստվերի դեմ պայքարը, ինչը գործարարների համար անհասկանալի է, քանի որ, ըստ նրանց, չի նշվում, թե որ ոլորտում է ստվերը։
-Ես Ազգային ժողովում իմ ելույթի ժամանակ նշել եմ, թե որտեղ է ստվերը։
-Դուք մի քանի ոլորտներ եք նշել, կարելի՞ է ենթադրել, որ ստվերն ամենուրեք է։
-Ես նման բան չասացի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ