Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.11.2013 | 00:03

Թեթեւացո, Տէր, զկարիս մարմնոյ իմոյ, եւ յաճախեա յիս զշնորհս հոգւոյդ սրբոյ լինիլ տաճար եւ բնակարան աստուածային կամաց քոց. եւ անյագ սիրով սիրել զքեզ եւ ատել զամենայն ցանկութիւն եւ զսէր աշխարհիս այսօրիկ, որով եղեւ կորուստ և յանցումն հոգւոյ իմոյ։


Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ