Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում
21.11.2013 | 14:39

2014-ի գարնանը Երևանում տեղի կունենա ոչ թե միջազգային, այլ հայկական Շեքսպիրյան ներկայացումների փառատոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, նշում, որ շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների խորհուրդը 2014-ի մարտին կանցկացվի Երևանում, և սա առիթ է, որ մենք մեր ունեցած աշխատանքները նրանց ներկայացնենք: «Շեքսպիրյան փառատոնը և առհասարակ, բոլոր փառատոները մեր թատրոնների համար կամուրջ են ստեղծում Եվրոպայի հետ: Մեծ ուրախությամբ եմ փաստում, որ մենք ունենք թատերական փառատոներ` Հայֆեստը, Նռան հատիկը, տիկնիկային թատրոնների, մնջախաղի, այվազյանական թատերական փառատոները, իհարկե, ցանկալի է, որ փառատոները լինեն նաև մարզերում»,- ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ