Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փոխադրող ընկերությունները մինչ օրս վնասով են աշխատել, ավելին` հարսների ոսկիներն են գրավ դրել

Փոխադրող ընկերությունները մինչ օրս վնասով են աշխատել, ավելին` հարսների ոսկիներն են գրավ դրել
28.11.2013 | 17:49

Միության նախագահի ներկայացմամբ, նույնիսկ անքան անմխիթար է այս պահին իրենց վիճակը, որ ընկերությունները վառելիքը «նիսյայով» են գնում` «տալիս են, աշխատում ենք, հետո տանում վճարում ենք»,-հավաստիացրեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը` այսօր կայացած ամուլի ասուլիսում: Irates.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք կարողացել այդքան դիմակայել և չեք արտագաղթել, վերջինս վրա բերեց. «Ո՞վ ասեց, ո՞վ ասեց, գիտե՞ք, քանիսն են ավտոբուսների վրա թքել, գնացել: Գծատերն առանց վարորդի ո՞ւմ է պետք, գեներալն առանց զինվորի ի՞նչ գեներալ»,-փիլիսոփայեց նա:
«ՈՒղևորափոխադրող ընկերություններ» ՍՊԸ-ի փոխնախագահ Աշոտ Արշակյանն էլ իր հերթին փաստեց, որ երբեք օգուտ չեն ունեցել: «2005-ից վնասով աշխատում ենք: Հարսների ոսկիները, հարազատների ունեցվածքը գրավ ենք դրել, որ դիմակայենք»,-նշեց նա:
Իսկ թե որքան է վարորդների օրական եկամուտը, պարոն Եղիազարյանը վստահեցրեց, որ երեքից-հինգ հազար դրամ: Լրագրողները չհամաձայնեցին այդ թվի հետ` հակադարձելով, որ դա ճիշտ չէ, և յուրաքանչյուր վարորդ օրական ամենաքիչը 10 հազար դրամ եկամուտ ունի: «Եթե 10 հազար են տուն տանում, ուրեմն ողջունում եմ այդ վարորդներին»,-զարմացավ ընկերության նախագահը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ