Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վարչապետին ջղայնացրին

Վարչապետին ջղայնացրին
04.12.2013 | 17:50

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանում էր Զարուհի Փոստանջյանի՝ Որոտան կասկադին առնչվող հարցին, հանկարծ ԱԺ նիստերի դահլիճի լույսերը մի ակնթարթ մարեցին: Սա հարուցեց բոլորի ծիծաղը:

Ի դեպ, այսօր ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց հունից հանել անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, մինչ հարցն ուղղելը, դիմեց կառավարությանը, որ եթե հարցերի պատասխանը չունեն, չստեղծագործեն, լավ կլինի ասեն, որ գրավոր դիմեն: Սա հարուցեց վարչապետի զայրույթը, որը տեղից ջղային տոնով ռեպլիկ արեց` հարցդ տուր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ