ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն

ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն
05.12.2013 | 14:14

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարեց Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Սա Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:
Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Ամերիկյան անկյունը նաև անգլերենի իմացությունը կիրառելու հնարավորություններ կընձեռի:
Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջև խորացնելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարության ու այս գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում են շուրջ 470 այդպիսի կենտրոններ: Ամերիկյան անկյուններն ապահովում են Ամերիկային վերաբերող տեղեկություններ տարբեր ձևաչափերով ՝ հանրագիտարաններ, գեղարվեստական երկեր, ամսագրեր և տեսանյութեր: Այս ռեսուրսները հիմնականում առնչվում են ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություններին, ամերիկյան պատմությանը, մշակույթին, հասարակությանը, ԱՄՆ-ում տնտեսական գործունեություն իրականացնելուն, ինչպես նաև անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը: Ամերիկյան անկյուններում նաև ապահովվում են համակարգիչներ՝ ինտերնետային կապով: Այստեղ անցկացվում են տարաբնույթ հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են՝ քննարկումներ, հանդիպումներ հրավիրված խոսնակների հետ, աշխատաժողովներ և այլն: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար:
Ներկայումս Հայաստանում Ամերիկյան անկյուններ գործում են Երևանում, Գյումիրում, Վանաձորում և Կապանում: Անցյալ տարվա տվյալներով՝ այդ կենտրոններ այցելողների թիվը գերազանցել է 40.000-ը:

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ