ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Պուտինը պատմությունը հարմարեցնում է իր «քիմքին»

Պուտինը պատմությունը  հարմարեցնում է իր «քիմքին»
06.12.2013 | 01:08

ՌԴ նախագահի մեկօրյա այցի արձագանքները դեռ չեն մարել։ Թե ինչ «նվերներով» ճանապարհեցին նրան Հայաստանի ղեկավարները, հանրությունը դեռ երկար կհիշի, իսկ մենք անդրադառնանք Պուտինի պատվին տրված «խորհրդավոր» ընթրիքի որոշ մանրամասներին։ Ճաշկերույթի սեղանը բավականին համեստ է եղել, ՌԴ նախագահին հրամցրել են ձուկ: Նախագահների սեղանի մոտ նստած են եղել երկու երկրների արտգործնախարարները, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ականատեսների պատմելով` ավելի քան ժամուկես տևած ճաշկերույթը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Պուտինն աշխույժ խոսքուզրույցի է բռնվել և՛ նախագահի, և՛ վարչապետի, առավել շատ` կաթողիկոսի հետ:
Սակայն ամենաուշագրավը նախագահների ելույթներն են եղել, և եթե Սերժ Սարգսյանը գրավոր է խոսել, ապա Վլադիմիր Պուտինը` հանպատրաստից: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ հայերի ներդրումը մեծ է եղել ռուսական պետության կայացման գործում` հիշեցնելով Միքայել Լոռիս-Մելիքովին, Մադաթովին, Լազարյան եղբայրներին, ինչպես նաև Մեծ հայրենականի լեգենդար մարշալներին` Բաղրամյան, Խանփերյանց, Իսակով:
Այս շեշտադրումը, հավանաբար, այնքան էլ Պուտինի «սրտով» չի եղել, և նա, բեմ բարձրանալով, հայտարարել է, որ այդ մարդիկ, պայքարելով Ռուսաստանի համար, նպաստել են իրենց երկրի անկախացմանը: Ավելի առաջ է անցել ՌԴ ղեկավարը և շեշտել, թե Ռուսաստանն օգնել է, որ Հայաստանն իր անկախությունը ձեռք բերի: Փաստորեն, կա՛մ Վլադիմիր Պուտինը պատմությունը վատ գիտի, կա՛մ, որն ավելի հավանական է, այն հարմարեցնում է իր «քիմքին»: Պատմությունը դեռ այդպիսի դեպք չի հիշում, որ Ռուսաստանի գործուն աջակցությամբ Հայաստանն անկախանա: Հակառակը, երբ Հայաստանը փորձել է անկախություն ձեռք բերել, ռուսները մշտապես «համը հանել են»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ