Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չկարողացանք

Չկարողացանք
06.12.2013 | 01:22

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին տուրում շախմատի Հայաստանի ընտրանին մրցանակային եռյակ մտնելու հնարավորություններ դեռևս պահպանում էր, սակայն ՈՒկրաինայի հավաքականին հաղթելու պայմանով: Այդ դեպքում մերոնք միավորներով կհասնեին օրվա մրցակիցներին, ու գործի կդրվեին լրացուցիչ գործակիցները: Ցավոք, խնդիրը մնաց անլուծելի: ՈՒկրաինացիները, որոնց երրորդ տեղը պահպանելու համար բավարարում էր անգամ ոչ-ոքին, մեր ընտրանուն հաղթեցին 2,5:1,5 հաշվով: Ոչ-ոքի խաղացին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց: Ահա այսպիսի ցավալի վերջաբան` վերջնահաշվում հինգերորդ տեղով: Ինչ վերաբերում է մրցանակային եռյակը կազմած մյուս թիմերին, երկրորդը Չինաստանի ընտրանին է, իսկ չեմպիոնական տիտղոսը մեր փոխարեն կկրեն ռուսները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ