Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ
09.12.2013 | 15:27

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել. «Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Այսօր ես և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեցինք նրա հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան, քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները:
Ի դեպ, ասեմ, որ տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծելու, իրականության հետ որևէ կապ չունի»:

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ