Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.12.2013 | 00:01

Ահավասիկ Տերն ամայացնելու է աշխարհը, ավերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը և ցանուցիր է անելու նրա բնակիչներին։ Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինն ու տիրուհին, միմյանցից չպիտի տարբերվեն գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։ Ամբողջովին պիտի ավերվի երկիրը, լրիվ պիտի կողոպտվի երկիրը, քանզի Տերն իր բերանով ասաց այդ. «Սո՛ւգ արա, որովհետև երկիրը կործանվեց, աշխարհն ավերվեց ու ամայացավ, երկրի բարձունքները սուգ մտան»։


Եսայի 24. 1-4

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ