ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԵՄ-ն չի հեռանում Հայաստանից

ԵՄ-ն չի հեռանում Հայաստանից
15.12.2013 | 16:51

Մինչ օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի ընդգրկել Հայաստանը իր ծրագրում և չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն, իր հերթին էլ Եվրոպական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որ Արևելյան գործընկերության ինտեգրացիայի և համագործակցության ծրագրի հավելյալ ֆինանսական աջակցությունը կստանան երեք երկիր՝ Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը: Մոլդովան կստանա 35 միլիոն, Վրաստանը՝ 27 միլիոն, իսկ Հայաստանը՝ 25 միլիոն եվրո: Հայաստանին գումարը տրամադրվել է կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական ծառայությունների ոլորտում բարեփոխումների համար: Եվ եթե հավատալու լինենք ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, ապա այս տարի երեք երկրներ են միայն պարգևատրվել բարեփոխումների ուղղությամբ իրենց գործադրած ջանքերի համար: Թե մեր իշխանությունների կողմից գործադրված ինչ ջանքեր է տեսել պարոն Ֆյուլեն, որոնք չի նկատել «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան, որը Լիբերիայի, Տանզանիայի և Նիգերիայի նման երկրներին նախընտրել է Հայաստանից և նրանց հետ կնքել համաձայնագրեր՝ դժվար է ասելը: Միգուցե պարոն Ֆյուլեի հույսը մնացել է քաղաքացիական հասարակությու՞նը, որը սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ նախագահի նստավայրի դիմաց արտահայտեց իր բողոքը, իսկ ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստան կատարած այցի օրը դարձյալ փողոցում էր և դարձյալ ենթարկվեց ոստիկանության կամայականություններին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ