Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.12.2013 | 00:01

...Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրենքները։ Ահը, գուբը և որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ։ Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, և ով որ ելնի գբից՝ թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։ Երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի։ Երկիրը պիտի շարժվի ու ցնցվի ինչպես այգու պահապանի տնակ, հարբածի ու երերվողի պես պիտի գլորվի և պիտի չկարողանա ոտքի կանգնել, որովհետև նրա վրա ծանրացել է անօրենությունը։


Եսայի 24. 16-20

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ