ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒկրաինայի hաջորդ նախագահը կարող է բռնցքամարտիկ լինել

ՈՒկրաինայի hաջորդ նախագահը կարող է բռնցքամարտիկ լինել
17.12.2013 | 12:34

ՈՒկրաինայում, հակառակ ձմռան ցրտին, կրքերը նույն չափով թեժ են մնում: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող աշխատանքները: Ֆյուլեն ասել է, թե դրա պատճառ է դարձել անցած ուրբաթ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը, թե բանակցողները գործել են ընդդեմ ՈՒկրաինայի ազգային շահերի: Ֆյուլեն ասել է, թե չի կարելի նման հայտարարություններ անել և միաժամանակ ցանկանալ ստորագրել համաձայնագիրը:

Բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն որոշել է հրաժարվել իր տիտղոսից և նվիրվել քաղաքականությանը: Նա այդ մասին հայտարարել է Համաշխարհային բռնցքամարտի միության հայտարարությունից հետո, որում ասվում էր, թե միությունը որոշել է Վիտալի Կլիչկոյին պատվավոր չեմպիոնի կոչում շնորհել: Բռնցքամարտիկն ասել է, թե մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում: Կլիչկոն ՈՒկրաինայում ծավալված ընդդիմադիր շարժման առաջնորդներից է, «Ուդար» կուսակցության ղեկավարը: Դեռևս նոյեմբերի 30-ին Վիլյուսում նա հայտարարել էր. «Եթե այսօր նախագահը և կառավարությունը չեն ցանկանում ստորագրել համաձայնագիրը, եթե նրանք չեն տեսնում և չեն լսում հարյուր հազարավոր մարդկանց` մենք միայն մեկ ելք ունենք. փոխել նախագահին, փոխել կառավարությունը»:

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ՈՒկրաինա-Ռուսաստան միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կողմերը մտադիր են մի շարք փաստաթղթեր ստորագրել: Այսօր նաև կորոշվի գազի գինը ՈՒկրաինայի համար: Եվրամայդանցիները հայտարարել են, որ եթե Յանուկովիչը ՄՄ-ին միանալու որոշում ստորագրի, նա ՈՒկրաինա չի մտնի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ