Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոր տարին՝ հիվանդանոցներում

Նոր տարին՝ հիվանդանոցներում
27.12.2013 | 16:31

Նոր տարին բոլորիս համար թերևս ամենաուրախ տոնն է: Մարդիկ զարդարում են իրենց տունը, գնում նվերներ, պատրաստում համեղ ուտեստներ և անթիվ-անհամար հյուրեր դիմավորում ու ճանապարհում:

Սական մեր նախատոնական եռուզեռին զուգահեռ, մեկ այլ իրականության մեջ, ծանր առողջական խնդիրներ ունեցող երեխաները տոներն անցկացնում են հիվանդանոցում՝ բոլոր տեսակի տոնակատարություններից կտրված, առանց հիվանդանոցից դուրս գալու հնարավորության:
Եվ ահա, «ի՞նչ գնեմ նվեր, ի՞նչ հագնեմ, ու՞ր դիմավորեմ» նախատոնական հարցերի և քննարկումների արանքում մի շարք ակտիվիստների մոտ ծնվեց գաղափար՝ կազմակերպել դրամահավաք, գնել փոքրիկ նվերներ, ինչպես նաև զարդարանքներ և «զվարճալի բժիշկների» ընկերակցությամբ այցելել նախապես ընտրված երեք հիվանդանոցներ՝ այնտեղ բուժվող երեխաների տրամադրությունը փոխելու և նրանց «կացարանը» զարդարելու նպատակով:
Նախաձեռնության հեղինակները կայցելեն Այրվածքաբանության ինստիտուտ, Արաբկիր բժշկական կենտրոն, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Նախաձեռնությանը կարող եք ծանոթանալ կամ միանալ այստեղ:

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ