Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Արման Սահակյանն էլ է գիտական թեզ պաշտպանել

Արման Սահակյանն էլ է գիտական թեզ պաշտպանել
27.12.2013 | 16:40

Չգիտես ինչու պաշտոնյաները գիտական թեզ պաշտպանելու մրցավազքի մեջ են մտել: Եթե Տարոն Մարգարյանի պաշտպանությունն արժանացավ բուռն արձագանքի, ապա պաշտոնյաներից մեկի այդ քայլը բավականին հանգիստ ընթացավ. ՀՀԿ երիտթևը պատ չկազմեց, չհայհոյեցին լրագրողներին, իսկ ռեկտորը անհարմար վիճակի մեջ չհայտնվեց: Հետաքրքիր զուգադիպությամբ գրեթե բոլոր պաշտոնյաները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում են «գիտնական» դառնում: Մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս գիտական թեզ է պաշտպանել նաև Գալուստ Սահակյանի պաշտոնյա որդիներից մեկը` Արման Սահակյանը: Թե ինչ թեմաներով` մեր աղբյուրները դժվարացան հաղորդել: Հավանաբար նա էլ իր ոլորտի պատկերացումներն է թղթին հանձնել: Ասենք, ինչպես կառավարել պետգույքը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ