Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Իշխանությունը պետք է մնա ղարաբաղյան կլանի ձեռքում

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Իշխանությունը պետք է մնա ղարաբաղյան կլանի ձեռքում
15.01.2014 | 12:02

Մարտի 1-ը հաստատեց այն իրականությունը, որ Սերժ Սարգսյանը իր նախագահական շրջանի ավարտից հետո իշխանությունը պետք է հանձնի Ռոբերտ Քոչարյանին: Եթե նման բան որոշած չլինեին, մարտի 1 էլ չէր լինի: Ավելի շուտ, մարտի 1-ով Ռոբերտ Քոչարյանը զգուշացնող message ուղարկեց Սերժ Սարգսյանին, որ կոմպրոմիսի չգնալու դեպքում ինքն ընդունակ է այլ քայլերի: Ինչո՞ւ, որովհետև սիամական երկվորյակների նման կապված են միմյանց, և մեկի կործանումը մյուսին էլ կկործանի: Ի դեպ, չի բացառվում նաև կոմպրոմիսի այն տարբերակը, որի համաձայն Արկադի Ղուկասյանը կդառնա վարչապետ, հետագայում էլ՝ նախագահ: Այդպիսով, գահը սահուն անցումով կփոխանցվի հաջորդ ղարաբաղցուն:

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ