Հոլանդիայում շարունակվող շախմատային գերմրցաշարի ութերորդ տուրում սև խաղաքարերով հանդես եկող Լևոն Արոնյանը միավոր կիսեց Անիշ Գիրիի հետ, ինչը սակայն հայ գրոսմայստերին չխանգարեց պահպանել միանձնյա առաջատարի դիրքերը: Շնորհիվ Բորիս Գելֆանդի նկատմամբ տարած հաղթանակի, Սերգեյ Կարյակինը ունեցած միավորների թիվը հասցրեց հինգուկեսի ու այժմ մեր շախմատիստից հետ է մնում ընդամենը կես միավորով: Հինգական միավոր է վաստակել երեք շախմատիստ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ