ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուսլանայի նկատմամբ հարձակում է ծրագրվում

Ռուսլանայի նկատմամբ հարձակում է ծրագրվում
28.01.2014 | 13:35

Կիևի Եվրամայդանի ակտիվ մասնակից երգչուհի Ռուսլանան ասել է, որ իրեն սպառնում են: «Ուզում եմ հայտարարել, որ արդեն երկու օր է ինձ զգուշացնում են իմ նկատմամբ հնարավոր հարձակման մասին», -ասել է Ռուսլանան: Երգչուհին հայտարարել է, որ ինչ-որ մարդիկ իր դեմ սադրանք են նախապատրաստում: «Իբր Մայդանի ներսում ինձ վրա պետք է հարձակվեն տղաներ, ովքեր կամ ինձ պետք է առևանգեն, կամ ծեծեն, կամ էլ իմ նկատմամբ զենք գործածեն», -պատմել է նա:
Ավելի վաղ Ռուսլանան հայտարարել էր, որ իր նկատմամբ հսկողություն է սահմանված:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ