Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Շվեյցարիան կասեցրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

Շվեյցարիան կասեցրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները
30.01.2014 | 12:54

Շվեցարիայի Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել Իրանի հանդեպ պատժամիջոցների դադարեցման մասին: Նախաձեռնությունը պայմանավորված է Ժնևում կայացած՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եկխոսության ժամանակ դրական փոփոխություններով և Իրանի ու վեցնյակի միջև կնքված համաձայնագրով:
Դաշնային խորհուրդը հանել է Իրանի հանդեպ պատժամիջոցները թանկարժեք մետաղների առևտրի, նավթամթերքի և նավթի տեղափոխման պարագայում:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ