Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«У тебя добрые глаза»

«У тебя добрые глаза»
04.02.2014 | 17:32

Այսօր ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը կառավարության մեջ բարի պաշտոնյա էր գտել, ի դեմս ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի: Հարց տալուց առաջ պատգամավորը նշեց. «Դուք էլ ինձ պես օպտիմիստ եք ու շատ բարի: Անմիջապես երևում է: Բայց դա աշխատանքում խանգարում է»: Համարյա ֆրունզիկավարի` «У тебя добрые глаза, помоги, друг»:

Հետո էլ «կաշառեց» պաշտոնյային, որ եթե պատասխանի իր հարցին, կհիացնի իրեն: Իսկ Բագրատյանին հետաքրքրում էր ՀՆԱ-ի քանի տոկոսն է մոնոպոլիզացված: «Ո՞րն է այդ պիրոգը: Եթե դա ասեք, ես ուղղակի հիացած կինեմ»:
Շաբոյանը հիասթափեցրեց. «Лет через пять»: «Մենք ՀՆԱ-ի ճյուղերը չենք ուսումնասիրում: Մենք ապրանքային շուկաներն ենք միայն ուսումնասիրում ու մրցակցության աստիճանը»,- ասաց Շաբոյանը:
Ի դեպ, ԲՀԿ Միքայել Մելքումյանն էլ Շաբոյանի աչքերի մեջ բարություն էր նկատել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ