Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Խոսե Մարիա Չիկիոն խոստացել է, բայց իսպանացիները կանե՞ն

Խոսե Մարիա Չիկիոն խոստացել է, բայց իսպանացիները կանե՞ն
11.02.2014 | 12:27

Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունել,- հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ-ն` վկայակոչելով Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Մարիա Չիկիոյին: Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում նա խոստացել է. «Իսպանիա վերադառնալուն պես մենք անհապաղ ձեռնամուխ կլինենք Ադրբեջանի օկուպացված հողերի և Խոջալուի ողբերգության վերաբերյալ փաստաթղթի ընդունմանը: Համոզված եմ, որ Իսպանիայի Թագավորությունն անհրաժեշտ աջակցություն ցույց կտա համապատասխան փաստաթղթերի ընդունման համար»:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ