Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է
11.02.2014 | 17:42

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով նվացնելու մասին՝ սահմանելով այն 7,5 տոկոս: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 2014թ. հունվարին արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5,5 տոկոս՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ: Խորհուրդը կարծիք է հայտնել, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի մի ջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:
Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատել է, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազմամբ: ԿԲ Խորհուրդը նշել է, որ դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով, որոնց դրսևորումներից ելնելով՝ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ