Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ուսպենսկայան Հայաստանում է

Ուսպենսկայան Հայաստանում է
11.02.2014 | 21:38

Այս օրերին Հայաստանում է գտնվում ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան։ Հայաստանում տեղի են ունենում երգչուհու կյանքին և ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմի նկարահանումները։ Կինոնկարի պրեմիերան նախատեսված է փետրվարի 24-ին՝ երգչուհու 60-ամյակի օրը։ Ուսպենսկայան ասում է, որ Երևանում արել է իր բեմական կյանքի առաջին քայլերը։ Նկարահանումներն արդեն իրականացվել են Սևանա լճի ափին։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ