Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դեմ եմ պարտադիրին»

«Դեմ եմ պարտադիրին»
12.02.2014 | 14:53

«Դեմ ենք» շարժումը բավականին թափ է հավաքել: Մի շարք աշխատանքային կոլեկտիվներ իրենց բողոքն են արտահայտել պարտադիր կուտակայինի դեմ: Օպերային երգիչները, ովքեր երբեք որևէ շարժման պաշտոնապես մասնակցություն չեն ունեցել, օրերս նույնպես միացել են շարժմանը, իսկ այսօր բողոքի ցույց են իրականացրել Երևանի մետրոպոլիտենի աշխատողները: Կառույցի մի քանի տասնյակ աշխատողներից պարտադիր հետպահումներ են կատարել` 5000-12000 դրամի չափով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի գործողությունը: Մարդիկ շարժումը հանրայնացնելու տարբեր հնարքներ են օգտագործում, որոնցից մեկն էլ դրամների վրա «Դեմ եմ պարտադիրին» կոչ-մակագրությունն է, իսկ սոցցանցերում քարոզչություն է ընթանում ընդդեմ օրենքի:

Փոխարենը երկրի իշխանությունը ձկան պես լուռ է` կարծես այս ամենն իր հետ կապ չունի: Պետության ներսում ընդունված-ընդունվող որոշ օրենքներ հիշեցնում են, այսպես կոչված, ռեկետ, երբ վաստակդ ձեռքիցդ առնում են` առանց ձևական թույլտվություն անգամ հարցնելու: Պարզ չէ անգամ` այդ ամենն արվում է հատո՞ւկ, թե՞ հարցին չտիրապետելու արդյունքում: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, քանիցս անդրադառնալով հարցին, նշել է, թե կենսաթոշակի կուտակման նման համակարգ աշխարհի որևէ երկրում չկա: Պատգամավորն ասել է, որ ժողովուրդը ՍԴ-ի մոտ մարտի 28-ին պետք է Մայդան սարքի, երբ դատարանը կսկսի գործի քննությունը: Մինչև մարտի 28-ը բավականին ժամանակ կա, և թեև կասեցված են օրենքի 76 և 86 հոդվածների երրորդ կետերի գործողությունները, որոշ ձեռնարկություններում աշխատողներից պահումներ են կատարում: Սա նշանակում է, որ նման ձեռնարկությունների ղեկավարները խախտում են երկրի գերագույն դատարանի որոշումը, որի համար նրանց համապատասխան պատիժ է հասնում: Տեսնենք՝ քանի՞սը կպատժվեն մինչև մարտի 28-ը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ