Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Չկան անդառնալի պրոցեսներ

Չկան անդառնալի պրոցեսներ
13.02.2014 | 17:48

«Սիվիլիթաս» հիմնադրամը հյուրընկալել էր ՀՀ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանին, Ալեքսանդր Արզումանյանին և Վարդան Օսկանյանին:

Քննարկման կազմակերպիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանը համառոտ ներկայացրեց երեք արտգործնախարարների գործունեությունը, նշեց, որ հանգամանքների բերումով միայն Րաֆֆի Հովհաննիսյանին չի հաջողվել ներկա գտնվել:
Ինչո՞ւ հայտնվեցինք Ռուսաստանից կախվածության մեջ, ի՞նչ սխալներ ենք գործել:
Վահան Փափազյանը նշեց, որ մեղավորը օրվա իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը ոչ լեգիտիմ է: Նա հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, որում նա շարադրել էր պետականության մասին իր մոտեցումները:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Վահան Փափազյանը նշեց, որ ինքը լավ չի պատկերացնում, թե ինչ է այն: Եվ որքան էլ ներկայացնեն այն որպես տնտեսական միավորում, խնդիրը, ըստ նրա` քաղաքական է: Ըստ պարոն Փափազյանի` քաղաքականության մեջ չկան անդառնալի պրոցեսներ:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմությունը միշտ էլ եղել է Ռուսաստանից փախչելու փորձ: Չնայած սրան, ըստ Արզումանյանի, Ռուսաստանը փորձել է իր ազդեցությունը մեծացնել մեր տարածաշրջանում:
«Մենք ենք մեղավոր, որ անկախության առաջին տարիներին կարողացանք լինել ժողովրդավարության կղզյակ, ինչ-որ պահից սկսեցինք մեզ պահել այնպես, ինչպես ռուսական կայսրությունում, քայլ առ քայլ աչք փակեցինք կեղծիքների, խախտումների վրա, և այսօր զիջել ենք մեր ինքնիշխանությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 3-ի որոշմանը` Վարդան Օսկանյանը նշեց, որ փոփոխությունները եղել են մինչ այդ օրը:
«Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ին մենք կարող էինք այլ որոշում կայացնել և պահպանել փայլուն հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասաց Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրեց, որ մեր արտաքին քաղաքականության մանևրելու հնարավորությունները նվազել են, քանի որ ունենք արտագաղթ, ժողովրդավարության խնդիր, աղքատություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ