ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Լրագրողը հավատում է իր ժողովրդի հաղթանակին

Լրագրողը հավատում է իր ժողովրդի հաղթանակին
20.02.2014 | 21:49

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրվել էր քննարկում «Իրադրությունը ՈՒկրաինայում» թեմայով:

ՈՒկրաինացի լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը կենտրոնի հետ կապ հաստատեց տեսազանգի միջոցով: Նա, պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե այսօր ինչ է տեղի ունենում ՈՒկրաինայում, պատասխանեց, որ տեղի է ունենում հակադրություն, բախում իշխանության և ժողովրդի միջև: ՈՒկրաինացի լրագրողը կոչ արեց ԶԼՄ-ներին օբյեկտիվորեն լուսաբանել ՈՒկրաինայի իրադարձությունները:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում կան ոչ քիչ թվով մարդիկ, որոնք հասկանում են, թե այսօր ինչ է տեղի ունենում ՈՒկրաինայում, և իր համերաշխությունը հայտնեց շուրջ երեք ամիս պայքարող ուկրաինացի ժողովրդին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՈՒկրաինայի քրեական իշխանությունն ամեն ինչ անում է՝ հասնելու այն բանին, որպեսզի հետ պահի ուկրաինացի ժողովրդին եվրաինտեգրումից: Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այն իշխանությունը, որը զենք է կիրառում սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների դեմ, ոչ լեգիտիմ է:
Դմիտրո Կրիկունը, արձագանքելով Ստեփան Գրիգորյանին, նշեց, որ Մայդանում առաջին զոհերից մեկը ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանն էր: Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ո՞ւմ էր ձեռնտու ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը: Դմիտրո Կրիկունն ասաց, որ ինքը կոնսպիրոլոգիայով չի զբաղվում, բայց ասյօր ՈՒկրաինայում չկա մի ընդդիմադիր, որը ղեկավարի այդ շարժումը:
Նա ասաց, որ հավատում է ուկրաինացի ժողովրդի հաղթանակին, կրկին կոչ արեց, որ ԶԼՄ-ները չնենգափոխեն և իրականությունը ներկայացնեն այնպես, ինչպես որ կա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ