ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ծաղկաձորում նախապատրաստվում են ձմեռային համահայկական առաջին խաղերին

Ծաղկաձորում նախապատրաստվում են ձմեռային համահայկական առաջին խաղերին
21.02.2014 | 11:37

Փետրվարի 24-ից մարտի 2-ը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը`չորս մարզաձևերից. լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ և սնոուբորդ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենալու: Այդ են վկայում Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար ստեղծվել են մարզվելու ու հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ-մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը: Ի դեպ, տափoղակով հոկեյի Երևանի հավաքական թիմի կազմում ելույթ կունենա նաև քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության մասնագետ Արկադի Նալբանդյանը: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանի հավաստմամբ՝ ակնկալիքները մարզիկներից շատ մեծ չեն, հաշվի առնելով ձմեռային մարզաձևերի ոչ մեծ տարածվածությունը: Սակայն արվել է հնարավորը`բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Նախնական տվյալներով՝ ձմեռային 1 -ին համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն հայաբնակ 17 քաղաքների մարզական պատվիրակություններ: Համահայկական խաղերը ինչպես մարզական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակ են հետապնդում:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ