Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ուկրաինայում սկսվեց ջարդերի, ավերածությունների, պատիժների պատմությունը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ուկրաինայում սկսվեց ջարդերի, ավերածությունների, պատիժների պատմությունը
28.02.2014 | 10:49

Ճիշտ են ասում` հեղափոխությունը միշտ էլ ճգնաժամ է, ինչ էլ ուզում եք անունը դրեք, ինչ պատճառներ ուզում եք բերեք: Ու ամեն ճգնաժամի համար գին կա վճարելու` անկախ ամեն ինչից: Հեղափոխություններից տուժում են բոլորը` թե´ իշխանությունները, թե´ ժողովուրդը: Իսկ ցավալին այն է, որ նման հեղափոխությունները հաճախակի տանում են նաև դեպի պերմանենտ հեղափոխության շրջապտույտը:
Եվ այսպես, Ուկրաինայում սկսվեց ջարդերի, ավերածությունների, պատիժների պատմությունը, թշնամիներին, արձաննները նսեմացնելու, ծաղրելու, ոչնչացնելու շրջանը: Կա քաղաքացիական պատերազմի վտանգ: Կրկին ֆրանսիական, ռուսական և մյուս հեղափոխությունների դասական քայլերը, նույն սխալները: Շուտով, շատ շուտով կսկսվեն խժդժությունները, գզվռտոցը հենց այդ նոր ուժերի, նրանց առաջնորդների միջև: Հիշեք` ինչ արեցին Միրաբոն, Ռոբեսպիերը, Դանտոնը, Լենինը, իր գործընկեր բոլշևիկները, և ինչ կատարվեց նաև հենց իրենց հետ:
Այնպես որ, սովորաբար պատմությունը կրկնվում է:
Կապրենք, կտեսնենք:

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ