Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի նիստը

Կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի նիստը
09.03.2014 | 13:53

Մարտի 8-ին Կոմպոզիտորների միությունում կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Դավիթ Գիլանյանի «Ludus Memoria» դաշնամուրային բազմամաս ստեղծագործությունը, որը գրվել է Հինդեմիտի «Ludos toualis» ստեղծագործության ձևակառուցվածքի հիման վրա: Անդրադառնալով ստեղծագործությանը՝ ներկաները բարձր գնահատեցին այն: Իր խոսքում, մասնավորպես, Էդվարդ Սադոյանը նշեց, որ «Ludus Memoria»-ն հաստատուն, արժեքավոր, համարձակ քայլ է պոլիֆոնիկ արվեստում: Իսկ Սոֆյա Միքայելյանն էլ առանձնացրեց այն հանգամանքը, որ բավականին մեծ աշխատանք է արված թե՜ որպես պոլիֆոնիկ, թե՜ որպես դաշնամուրային ստեղծագործություն: Գայանե Կիրակոսյանն էլ անդրադարձավ այն հանգամանքին, որ այս ստեղծագործությունը կարող է և պետք է կատարվի երաժշտական ուսումնարաններում: Մասնաճյուղի ղեկավար Վահրամ Բաբայանն էլ իր հավանությունը հայտնեց ու կարևորեց ստեղծագործության բարձր մակարդակը:
Նիստի ավարտին Սոֆյա Միքայելյանը ներկաների համար կատարեց իր ՙՄայրության օրհներգը՚՝ գրված փողային նվագախմբի համար: Նա նաև ներկայացրեց ՙՔայլերգ Հայոց բանակին՚ ստեղծագործությունը, որը դարձյալ գրված է փողային նվագախմբի համար:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ