Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի թագի հավակնորդների մրցաշարում արդեն կայացել է երեք տուր: Առաջինում Վիշվանաթան Անանդից կրած ցավալի պարտության շոկը մեր գրոսմայստերը բարեբախտաբար թեթև տարավ՝ բարկությունը ծանրորեն կոտրելով ազերի Շահրիյար Մամեդյարովի գլխին: Երրորդում նույնպես Լևոն Արոնյանը հաղթական էր տրամադրված, սակայն Վեսելին Տոպալովը գտավ ոչ-ոքի տանող ուղին: Երկուսուկես միավորով առաջատարն առայժմ Անանդն է, նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկն ու Պյոտր Սվիդլերը: Երկուշաբթի մեր շախմատիստի մրցակիցը կլինի Պյոտր Սվիդլերը: Անանդը կմրցի Կրամնիկի, Կարյակինը՝ Տոպալովի, Մամեդյարովը՝ Անդրեյկինի հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ