Սկզբունքորեն դժվար էլ էր հավատալ, որ մեծ քաղաքականությանն իրեն ակտիվորեն նվիրած Վիտալի Կլիչկոն կարող էր մնալ մեծ ռինգում, ու պատճառը ոչ միայն աշխարհի չեմպիոնի առաջացած տարիքն է: ՈՒկրաինական քաղաքական վերջին զարգացումներում ակտիվ դերակատարություն ունեցած մարզիկի համար մեծ ռինգի հարթակն արդեն էապես նեղ է ամբողջովին իրացվելու համար: Հիմա նրան միանգամայն ուրիշ խաղեր են հետաքրքրում, թեպետ դժվար է միանշանակ պնդել, որ նա քաղաքականությունում նույնքան հաջողակ կլինի, որքան ռինգում, որտեղ մրցակիցը մեկն էր ու ավելի քան շոշափելի էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ