Բոլորովին վերջերս ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած պորտուգալացի մարզիչ Անդրե-Վիլաշ Բոյաշը իր նոր թիմի կազմում ուզում է տեսնել Մադրիդի «Ռեալի» միանգամից երեք խաղացողի: Նրանք են` Ֆաբիո Կոենտրաուն, Սամի Խեդիրան և Ալվարո Մորատան: Այս երեք ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերտային արժեքը մոտ քառասուն միլիոն եվրո է, սակայն դատելով «Զենիթի» ունեցած ֆինանսական հնարավորություններից, դա ակումբի համար թիվ չէ: Մնում է, որ ֆուտբոլիստները տան իրենց համաձայնությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ