Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Վտանգ» են տեսնում

«Վտանգ» են տեսնում
28.03.2014 | 00:38

«Այս ամբողջը ծխածածկույթ է»,- վստահեցրեց մեր աղբյուրը, անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին և պարզաբանեց, որ այս ամենն այլ նպատակ է հետապնդում: Ոչ մեկը չէր «կպնի» վարչապետին, եթե չտեսնեին այլ «վտանգ»:
Իրականում պարզվում է, որ քառյակը, մասնավորապես ԲՀԿ-ն, լուրջ «սպառնալիք» է տեսնում այն հարցում, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին որպես իրավահաջորդ է տեսնում: Այսինքն, այսօրվանից արդեն պայքար է մղվում նախագահական ընտրություններից հետո «արևի տակ» իրենց տեղն ունենալու համար: Շուտ չէ՞, արդյոք։ «Եթե նախագահի վերընտրության հարց լիներ, գուցե շուտ լիներ, իսկ հիմա այլ վիճակ է, նոր մարդ է նախագահ լինելու: ՈՒ սա այսօրվա բոլոր կռիվների հիմքն է»,- նշեց մեր աղբյուրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ