«Մանչեստր Սիթին» արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանում կփորձի ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Բակարի Սանյային, ում պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ կավարտվի մրցաշրջանի վերջին: «Քաղաքաբնակները» մտադիր են երեք տարվա պայմանագիր կնքել երեսունմեկամյա ֆուտբոլիստի հետ: Հարցի ֆինանսական կողմի հետ կապված հստակ ոչինչ չի նշվում, բայց որ մանկունիանցիները պատրաստ են անհամեմատ ավելի վճարելու նրա ներկայիս աշխատավարձից, հաստատ է: