Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի ոչ թե երգիչ, այլ դիրիժոր»

«Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի ոչ թե երգիչ, այլ դիրիժոր»
31.03.2014 | 18:46

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրություններին հաշված օրեր են մնացել: Տնօրենի թափուր պաշտոնում առաջադրվել է ինը թեկնածու: Թվում էր՝ օպերային թատրոնի արտիստները միահամուռ կողմ են ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի վերադարձին, սակայն լուր տարածվեց, որ ստորագրահավաք է անցկացվում ՀՀ ժողովրդական երգիչ Գեղամ Գրիգորյանին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում վերականգնելու համար:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքին չի մասնակցում և կարծում է, որ նման խնդիրները ստորագրահավաքով չեն լուծվում: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ըստ նրա, պետք է լինի ոչ թե երգիչ, այլ դիրիժոր, ով կապված է թատրոնի բոլոր օղակների հետ` բալետ լինի, երգչախումբ, թե նվագախումբ: Տնօրենի պաշտոնն էլ պետք է զբաղեցնի ադմինիստրատիվ աշխատողը:
Այս դեպքում մենք գործ ունենք երկու հեղինակավոր երգիչների հետ: Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ հեղինակության հարց չկա, կապ չունի երգչի կարիերան, հրաշալի կենսագրությունը. «Երկուսին էլ հարգում եմ, բայց ստեղծված վիճակը երկուսի դեպքում էլ անհասկանալի է ինձ համար: Ներքին խոհանոցին ծանոթ չեմ: Սա իմ տեսակետն է: Եթե բոլորի մտահոգությունը օպերային թատրոնի բարձիթողի վիճակն է, պետք է համակարգային մոտեցում լինի, լուրջ քննարկումներ, հեղինակավոր անձինք տեսակետեր հայտնեն, ըստ այդմ էլ` փոփոխություններ կատարվեն: Ոչ թե մարդու փոփոխություն, այլ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ