Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում փայլուն մրցելույթներ են ունեցել հայ մարմնամարզիկները: Նժույգաթափերում անգերազանց է մնացել Հարություն Մերդինյանն ու արժանացել ոսկե մեդալի: Մեր հավաքականի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիր է դարձել նաև Արթուր Թովմասյանը: Օղակներում նրա ելույթն արծաթով է «ամրապնդել» Վահագն Դավթյանը: Հայաստանին երրորդ ոսկին է բերել հենացատկում փայլած Արթուր Դավթյանը: Իսկապես ապշեցուցիչ մրցելույթներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ