Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի «Բարսելոն»-Մադրիդի «Աթլետիկո» և «Մանչեստր Յունայթեդ»-«Բավարիա» զույգերի առաջին հանդիպումները, իսկ վաղը կլինեն Մադրիդի «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա», «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունները: Այս առճակատումներից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի, սակայն, այնուամենայնիվ, առանձնացնենք «Բարսելոն»-Մադրիդի «Աթլետիկո» զույգը: Այս փուլում այն ներազգային հողի վրա «կառուցված» միակ դիմակայությունն է, և խնդիրն առանձնահատուկ սրություն է ստանում նաև այն առումով, որ մրցակիցները ներքին առաջնությունում կենաց-մահու պայքար են մղում չեմպիոնության համար, որտեղ առավել հաջողակը դեռևս մայրաքաղաքային ակումբն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ