Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սահմանադրության բարեփոխումը դրսի ճնշման արդյունք է»

«Սահմանադրության  բարեփոխումը դրսի  ճնշման արդյունք է»
11.04.2014 | 00:49

«Նախագահը բարեփոխումների փաթեթ է ներկայացնում և միանգամից հայտարարում, որ դրան համաձայն չէ: Սա կարող է նշանակել, որ նախագահն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել այդ բարեփոխումներին գնալու»,- անդրադառնալով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` միաժամանակ ընդգծելով, որ շատերին թվում էր, թե այս բարեփոխումների արդյունքում Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն իրեն է «պահելու»: «Այս բարեփոխումը հանրաքվեի արդյունքում կարող է և չանցնել: Միևնույն ժամանակ նախագահը չի ասել, որ եթե մնա նույն համակարգը, ինքն իր թեկնածությունը չի դնի, որպես վարչապետ»,- շեշտեց քաղտեխնոլոգը` Սերժ Սարգսյանի ելույթում կարևորելով մեկ այլ միտք:
«Եթե այս տարբերակին Սերժ Սարգսյանը համաձայն չէ, ինչո՞ւ այն դրվեց շրջանառության մեջ: Քանի որ այս հարցում քաղաքական ուժերի կողմից ներքին լուրջ պահանջ, ճնշում չկար, սա դրսի ճնշման արդյունք է, որը կարելի է դիտարկել ինչ-ինչ պարտավորությունների շրջանակում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ