Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ա. Աշոտյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարին

Ա. Աշոտյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարին
11.04.2014 | 13:38

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է, «ներկայացնել» արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ մարդ, մտավորական:
«Ուզում եմ տեղեկացնել, որ նշանակման առթիվ ես խոսել եմ նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, ով ևս համաձայն է մեր մոտեցումը կադրային քաղաքականության առումով: Բոլորս էլ գիտենք, որ այսօր բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ` սկսած բուհի ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ֆինանսական կայունության ապահովում, որը պետք է լուծենք միասին»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինստիտուտի կոլեկտիվին` այս ընթացքում համախմբվածություն ցուցաբերելու, ինչպես նաև բուհի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մինասյանին` ռեկտորի մահից հետո բուհը կայուն վիճակում պահելու համար: «Շնորհակալ եմ, որ ձեր կոլեկտիվն ըմբռնումով է մոտեցել խնդրին, միաժամանակ ցանկանում եմ նաև հայտնել, որ շուտով կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն բաց մրցույթ է, և ռեկտորի համար նախատեսված չափանիշներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են մասնակցել»,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ մոտակա տարիների համար բուհը կունենա կայուն զարգացման լավ հիմքեր, և այդ հարցում նախարարությունը կաջակցի բուհին` բոլոր խնդիրները միասին լուծելու համար: Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:
Ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար` նշելով. «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքով կապված են այս բուհի հետ, որովհետև նրանց մեծ մասը ուսանող տարիքից է այս օջախում, և սա իրենց համար պատահական աշխատավայր չէ: Մարդիկ, ովքեր սիրում են այս բուհը` մտահոգ նրա անհաջողություններով և ուրախ` հաջողություններով: Ոչ մի ռեկտոր չի կարող հաջողությամբ աշխատել, եթե չունի կոլեկտիվի և լիազոր մարմնի աջակցությունը»,-նշել է Դ. Մուրադյանը: Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ևս նշել է, որ Դավիթ Մուրադյանն իրենց համար օտար մարդ չէ. բուհում բոլորը նրան շատ լավ են ճանաչում, և մասնագիտական շրջանակի կողմից վերջինիս նկատմամբ լավ վերաբերմունքն ու հարգանքն ակնհայտ է:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ