Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչպես դիմել դպրոցներում

Ինչպես դիմել դպրոցներում
16.04.2014 | 12:14

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը կոչ է անում ու խնդրում պատկան մարմիններին՝ գործնական քայլեր ձեռնարկել ուսումնական հաստատություններում հայեցի դիմելաձևերին անցնելու ուղղությամբ.

Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի և այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետև իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձևը «պարոն» և «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում և նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձևը, որովհետև երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» և «տիկին» դիմելաձևով : Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երևույթի վրա և չեն հորդորում նրանց վերանայել հին դիմելաձևը, որը միայն ձև չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձևերին երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է, ու այն միայն պարզապես դիմելաձև չէ, այլ նաև՝ դաստիարակություն:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ