Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Որ չորրորդ նախագահը բողոքելու առիթ չունենա

Որ չորրորդ նախագահը բողոքելու առիթ չունենա
22.04.2014 | 16:18

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով իրենց առաջարկած փոփոխություններին, նշեց, որ ունենք երեք նախագահ: Նա հիշեցրեց, որ առաջին նախագահը դժգոհ է երկրորդից և երրորդից, երկրորդը՝ առաջինից ու երրորդից, երրորդը՝ առաջինից ու երկրորդից:

«Հիմա չպետք է լինի այնպես, որ չորրորդն էլ գա ու բողոքի բոլորից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Արմեն Ռուստամյանը նշեց, որ ժամանակին իրենց արտահայտած մոտահոգություններն այսօր իրականացել են:
«Նայեք, թե Թուրքիան ինչ պայմաններ է առաջ քաշում»,- ասաց նա:
irates.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն տեսնո՞ւմ է քառյակի շրջանակներում համագործակցության հեռանկար, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Իհարկե, տեսնում ենք, ի՞նչ է եղել որ, բոլորն էլ ողջ-առողջ են»:
«Օրինաց երկիր» կուսակցության՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին հարցին էլ Աղվան Վարդանյանն ասաց, որ կարծիք կհայտնեն, երբ ՕԵԿ-ը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես կգա համապատասխան դիրքորոշմամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ