Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Լավն է օրենքը, մեռնեմ օրենքին»

«Լավն է օրենքը, մեռնեմ օրենքին»
25.04.2014 | 00:24

Հովիկ Աբրահամյանը, հաստատվելով կառավարությունում, չի ցանկանում հրաժարվել նաև ԱԺ-ի իր լծակներից: Այդ առնչությամբ նա կառավարություն չի տանելու այն բոլոր կադրերին, ովքեր իրեն օգնել են «լուսավորելու» խորհրդարանական կյանքը:
Այս պահին վարչապետի գլուխը խառն է ոչ միայն կառավարության կադրերի, այլև Դավիթ Հարությունյանի «թափուր» պաշտոնի հարցով: Այստեղ նա ցանկանում է տեսնել իր հովանավորյալին` պետաիրավական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանին:
Սակայն այս հարցում ՀՀԿ-ում այնքան էլ միակարծիք չեն, շատերի համար ցանկալի թեկնածու է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Թե ով կհաղթի այս երկամարտում, այսօր դժվար է ասել, որովհետև չպետք է անտեսել Արփինե Հովհաննիսյանի հզոր «խաղաքարտը»՝ վարչապետի հովանավորչությունը։ Ինչևէ, հաղթողի անունը պարզ կդառնա ԱԺ առաջիկա քառօրյայում:
Ի դեպ, օրերս ԱԺ-ում պատմեցին Արփինե Հովհաննիսյանին առնչվող հետաքրքիր մի դրվագ: Հուշարձանների հետ կապված օրենքում առաջարկություններ ներկայացնելու համար, երբ դիմում են «գիտակի» համբավին արժանացած օրիորդին, վերջինս մի քանի վայրկյան շուռումուռ է տալիս նախագիծը և հայտարարում. «Լավն է օրենքը, մեռնեմ օրենքին»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ